Քաղաքապետարանը պնդում է` «Մուլտի Ուելնեսի» գույքն ի պահ է հանձնվել. պաշտպանը հերքում է

https://arm.sputniknews.ru/20260805/qaghaqapetarany-pndum-e-multi-uelnesi-gujqn-i-pah-e-handznvel-pashtpany-herqum-e-105436734.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104241636_107:0:827:540_1920x0_80_0_0_dcc2cb8793c9566049d9a14791e8fede.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«մուլտի վելնես» մարզական համալիր, գագիկ ծառուկյան, փաստաբան, երևանի քաղաքապետարան

«մուլտի վելնես» մարզական համալիր, գագիկ ծառուկյան, փաստաբան, երևանի քաղաքապետարան

Բաժանորդագրվել

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը «Մուլտի Ուելնեսի» շենքի հետ կապված քաղաքապետարանի որոշումը բացարձակ ապօրինի է համարում, դրա վերաբերյալ արդեն իրավական պրոցեսներ են սկսվել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված Երևանի «Մուլտի ուելնես կենտրոն» մարզաառողջարանային համալիրի ողջ գույքն ի պահ է հանձնվել, իսկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյան պնդում է` դա իրականությանը չի համապատասխանում։

Նշենք, որ հուլիսին հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ՍՊԸ–ի` Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքը տրվել է Երևանի քաղաքապետարանին։

«Երևան քաղաքի Խանջյան փողոց հ.22 (նախկին հասցեն՝ Ալեք Մանուկյան փողոց h.11) հասցեում գտնվող 1,262154 հա հողամասի և դրա վրա գտնվող շենքերի, շինությունների նկատմամբ գրանցված է Երևան համայնքի սեփականության իրավունքը: Երևան համայնքի և «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊԸ–ի միջև 2016 թվականի հոկտեմբերի 20-ին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր։ Այդպիսով 1,262154 հա հողամասի նկատմամբ գրանցվել է ՍՊԸ–ի կառուցապատման իրավունքը, իսկ դրանում կառուցվող շինության նկատմամբ` տիրապետման և օգտագործման իրավունք»,– Երևանի քաղաքապետարանից այսպես են պատասխանել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Նշել են, թե տվյալ գույքի նկատմամբ ընկերության իրավունքները դադարել են ընկերության հետ կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի պահանջներին համապատասխան։
Համաձայն դրա հողամասի սեփականատերն իրավունք ունի պայմանագրի գործողության ընթացքում հրաժարվել պայմանագրից՝ նախապես 1 ամիս առաջ ծանուցելով կառուցապատողին:

Ինչ վերաբերում է «Մուլտի Ուելնես» համալիրում առկա շարժական գույքին, ապա Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այդ ամենը համայնքի սեփականությունը չէ, բայց այն ի պահ է հանձնվել Երևանի քաղաքապետարանին:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ծառուկյանի փաստաբանը նույնիսկ զարմացավ, թե «Մուլտի Ուելնեսի» շարժական որևէ գույք ի պահ է հանձնվել Երևանի քաղաքապետարանին։
«Ո՞ւմ կողմից է ի պահ հանձնվել։ Այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ «Մուլտի Ուելնեսը» ոչ մի գույք, նույնիսկ 1 զույգ սրբիչ ի պահ չի հանձնել Երևանի քաղաքապետարանին»,– ասաց Խաչատրյանը։

Ընդգծեց, որ քաղաքացիական և վարչական դատարաններում արդեն հայցեր են մուտքագրվել «Մուլտի Ուելնես»–ի շարժական գույքի հետ կապված։ Վստահեցրեց` ի պահ հանձնելու վերաբերյալ որևէ իրավական փաստաթուղթ քաղաքապետարանից չեն կարող ներկայացնել, քանի որ չկա նման բան։

Ինչ վերաբերում է անշարժ գույքին, ապա փաստաբանի խոսքով` քաղաքապետարանի որոշումը բացարձակ ապօրինի է ու դրա վերաբերյալ արդեն իրավական պրոցեսներ են սկսվել։ Այդ պայմանագիրը պետք է գործեր մինչև 2060 կամ 2065 թվականը ու դրանից հետո միայն գույքը հանձնվեր քաղաքապետարանին, բայց պայմանով, որ կառավարումը կրկին պատկաներ «Մուլտի Ուելնեսին»։ Խաչատրյանը նշեց նաև, որ քննչական մարմնից նույնիսկ որոշում ունեն անշարժ գույքի վերաբերյալ, որ իրեղեն ապացույց է ճանաչվել, այնտեղ շարժական գույքի վերաբերյալ որևէ նշում առհասարակ չկա։

Leave a comment