ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի

Քաղաքականություն

05.08.2026 | 14:20

ԱՄՆ ավելացրել է TRIPP+ ձեռնարկատիրական հիմնադրամի միջոցների ծավալը։ Բյուջեն 201 միլիոն դոլարից հասել է 402 միլիոնի, տեղեկանում ենք ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի տվյալների բազայից։

Որպես TRIPP+-ի իրականացման երկիր այստեղ նշված է Հայաստանը։

Նշենք, որ TRIPP+ հիմնադրամը ստեղծվել է 2026 թվականի հունվարի 26-ին՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վաշինգտոնյան հանդիպումից երկու շաբաթ անց:

Հունիսին հայտնի էր դարձել, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռավար ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

Այս համաձայնագիրը նախաստորագրվել էր մայիսի 26-ին՝ Մարկո Ռուբիոյի Հայաստան այցի ընթացքում։

Հավելենք, որ ավելի վաղ Ռուսաստանում ծնված և ԱՄՆ-ում բնակվող գործարար Կոնստանտին Սոկոլովը նշանակվել էր  TRIPP+  հիմնադրամի ղեկավար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment