Ուկրաինայի ԶՈւ-ն նոր հարձակումներ է ձեռնարկել Ռուսաստանի վրա. կա զոհ

Բաժանորդագրվել

Մալոյե Սոլդատսկոյե գյուղում ձեռնարկություն է հարձակման ենթարկվել, երեք վիրավոր կա։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ղրիմի վրա Ուկրաինայի զինուժի գիշերային հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Ցավոք, հանրապետության վրա գիշերային հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, ևս մեկ մարդ վիրավորվել է»,- գրել է Ակսյոնովը «Մաքս» հարթակի իր ալիքում։

Կուրսկի մարզում ԱԹՍ-ն հարվածել է ձեռնարկությանը։ Մալոյե Սոլդատսկոյե գյուղում երեք մարդ է վնասվածք ստացել։ Այս մասին հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը։

ԴԺՀ-ում Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն հայտնել է, որ ուկրաինացի զինվորականների հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել։

«Գորլովկայում ուկրաինացի ահաբեկիչների դրոնի հարձակման հետևանքով 2 խաղաղ բնակիչ է վիրավորվել»,- գրել է նա Telegram-ում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment