Կիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը


ԿԺԴՀ Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավար և երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույր Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան թույլ չի տա Ճապոնիային զարգացնել իր ռազմական ներուժը և կձեռնարկի լրացուցիչ ռազմական միջոցներ։


«Մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա Ճապոնիայի ռազմական էվոլյուցիան, որը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել Հյուսիսային Կորեայի անվտանգության համար»,- ասել է Կիմը:


Կիմ Չեն Ընի քույրը հիշեցրել է, որ Ճապոնիան մի քանի օր առաջ փորձարկել է Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ Խաղաղ օվկիանոսում, իսկ մայիսին մասնակցել է ԱՄՆ-ի գլխավորությամբ Ֆիլիպինների Լուսոն կղզու հյուսիսային ափին անցկացված համատեղ զորավարժություններին։ Ըստ Կիմ Յո Չժոնի՝ Ճապոնիան նաև տեղակայում է մեծ հեռահարության հականավային կառավարվող հրթիռներ, մշակում է ինքնակառավարվող սուզանավեր և գնում է թևավոր հրթիռներ F-35A կործանիչների համար։


Նա հավելել է, որ Ճապոնիան, ԱՄՆ օգնությամբ, «արագացնում է իր վերափոխումը ռազմական պետության» և կոչ է արել միջազգային հանրությանը կանխել Ճապոնիայի վերափոխումը:

Leave a comment