Սիրուշոյի խանութներ են զինված մտել. Լևոն Քոչարյանը` իրավապահների գործողությունների մասին

https://arm.sputniknews.ru/20260805/sirushvoji-khanutner-en-zinvats-mtel-levvon-qvocharjany-iravapahneri-gvortsvoghutjunneri-masin-105431760.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/18/103799417_47:0:1470:1067_1920x0_80_0_0_8fae65d551a6de7635fbb634694e2863.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լևոն քոչարյան, սիրուշո, խանութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ)

լևոն քոչարյան, սիրուշո, խանութ, պետական եկամուտների կոմիտե (պեկ)

Բաժանորդագրվել

Լևոն Քոչարյանը վստահեցնում է` իրենց ունեցվածքն ամբողջությամբ օրինական է ու իրենք ոչինչի չեն թաքցնում։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումներից մեկը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից մոտ 1 շաբաթ անց ներխուժել է նաև Սիրուշոյի խանութներ և ոչ միայն։ Այս մասին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, որը Սիրուշոյի ամուսինն է։

«Ընտրություններից ընդամենը մոտ 1 շաբաթ հետո, գրեթե բոլոր այն ընկերությունները, որտեղ մեր ընտանիքի որևէ անդամ մասնակցություն ունի, հարկայինը զինված մտել է։ Նույնիսկ կնոջս` Սիրուշոյի խանութներ են մտել, 4 խանութ կա Երևանում, նաև գրասենյակ, վարպետների մոտ։ Առանց դիմակի են եղել, բայց ամբողջական հանդերձանքով։ Մտել են ստուգման, համակարգիչ են ինչ–որ տեղից վերցրել»,– ասաց Քոչարյանը` հավելելով, որ ոչ մի բան չէին կարող հայտնաբերել, որովհետև իսկապես չկա խախտում։

Ընդգծեց` իրենց ունեցվածքից այն ինչ ունեն, օրինական ճանապարհով ,է ու դրա վերաբերյալ դատական պրոցեսներ են ընթանում, պատրաստ են ամեն ինչ ապացուցել։ Վստահեցրեց` այն ինչ ունեն, իրենց անունով է, ոչինչ չեն թաքցնում, իսկ եթե նպատակ ունենային ունեցվածքը պահել, ապա հնարավորություն ունեցել են վաճառել ու հանգիստ թողնել և հեռանալ։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ այն լկտիությունը, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ, կարող է մեզ հետ էլ լինել։ Այս պայքարն ունեցվածքի մասին չէ, սա խորը և գաղափարական պայքար է»,– ընդգծեց Քոչարյանը։

Leave a comment