https://arm.sputniknews.ru/20260805/kalugaji-marzum-kievi-gvortsakal-e-dzerbakalvel-zinkvomisariaty-hrkizelu-pvordzi-zhamanak–105431009.html
Կալուգայի մարզում Կիևի գործակալ է ձերբակալվել զինկոմիսարիատը հրկիզելու փորձի ժամանակ
Կալուգայի մարզում Կիևի գործակալ է ձերբակալվել զինկոմիսարիատը հրկիզելու փորձի ժամանակ
Sputnik Արմենիա
Կիևի գործակալի մոտ հայտնաբերվել է դյուրավառ խառնուրդով մի քանի տարա, ինչպես նաև կապի միջոցներ, որոնցում եղել է նամակագրություն համակարգողի հետ։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T12:06+0400
2026-08-05T12:06+0400
2026-08-05T12:07+0400
ռուսաստան
գործակալ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
զինկոմիսարիատ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105428105_0:0:718:404_1920x0_80_0_0_3b4a558c959bbab50abcf0b333758b94.jpg.webp
ՌԴ Կալուգայի մարզում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել զինկոմիսարիատը հրդեհելու փորձի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգային դաշնային ծառայությունը։«Կալուգայի մարզում խափանվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու (ծնված 2004 թ.) ապօրինի գործունեությունը, որը մասնակցել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության օբյեկտում ահաբեկչական գոչծողության նախապատրաստմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։ԱԴԾ աշխատակիցները պարզել են, որ կասկածյալն ինքնուրույն կապ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ, այնուհետև, կատարելով նրա հանձնարարությունները, բնակելի շենքերի պատերին ՌԴ իշխանության ներկայացուցիչների հասցեին վիրավորական գրառումներ է արել։Ուժայինների տվյալներով՝ Կիևի գործակալը ձերբակալվել է հրկիզման փորձի պահին, նրա մոտ հայտնաբերվել է դյուրավառ խառնուրդով մի քանի տարա, ինչպես նաև կապի միջոցներ, որոնցում նամակագրություն է եղել համակարգողի հետ։Հարուցվել է քրեական գործ։ Ձերբակալվածը խոստովանական ցուցմունքներ է տալիս։Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ
2026
Լուրեր
am_HY
ФСБ задержала в Калужской области молодого человека, планировавшего устроить поджог военкомата
Sputnik Արմենիա
ФСБ задержала в Калужской области молодого человека, планировавшего устроить поджог военкомата
2026-08-05T12:06+0400
true
PT1M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/05/105428105_90:0:629:404_1920x0_80_0_0_6c365c46b7e86e915a0e25d339d4b241.jpg.webp
ռուսաստան, գործակալ, видео, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , զինկոմիսարիատ, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, գործակալ, видео, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , զինկոմիսարիատ, տեսանյութ, տեսանյութեր
Կիևի գործակալի մոտ հայտնաբերվել է դյուրավառ խառնուրդով մի քանի տարա, ինչպես նաև կապի միջոցներ, որոնցում եղել է նամակագրություն համակարգողի հետ։
ՌԴ Կալուգայի մարզում Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել զինկոմիսարիատը հրդեհելու փորձի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգային դաշնային ծառայությունը։
«Կալուգայի մարզում խափանվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու (ծնված 2004 թ.) ապօրինի գործունեությունը, որը մասնակցել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության օբյեկտում ահաբեկչական գոչծողության նախապատրաստմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ աշխատակիցները պարզել են, որ կասկածյալն ինքնուրույն կապ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցչի հետ, այնուհետև, կատարելով նրա հանձնարարությունները, բնակելի շենքերի պատերին ՌԴ իշխանության ներկայացուցիչների հասցեին վիրավորական գրառումներ է արել։
«Հետագայում համակարգողն առաջարկել է հրկիզել զինվորական կոմիսարիատը, կասկածյալն այդ նպատակով հետախուզություն է անցկացրել օբյեկտի շրջակայքում, ինչպես նաև ձեռք է բերել բաղադրիչներ, որոնցով պատրաստել է դյուրավառ խառնուրդով շշեր»,-նշել են գերատեսչությունում։
Ուժայինների տվյալներով՝ Կիևի գործակալը ձերբակալվել է հրկիզման փորձի պահին, նրա մոտ հայտնաբերվել է դյուրավառ խառնուրդով մի քանի տարա, ինչպես նաև կապի միջոցներ, որոնցում նամակագրություն է եղել համակարգողի հետ։
Հարուցվել է քրեական գործ։ Ձերբակալվածը խոստովանական ցուցմունքներ է տալիս։