https://arm.sputniknews.ru/20260805/turq-shef-khvoharary-ruben-rubinjanin-hravirel-e-adana-qjabab-pvordzelu-105429441.html
Թուրք շեֆ-խոհարարը Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է Ադանա քյաբաբ փորձելու
Թուրք շեֆ-խոհարարը Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է Ադանա քյաբաբ փորձելու
Sputnik Արմենիա
Հայաստանի ԱԺ խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն դուր է գալիս թուրքական խոհանոցը, հատկապես քյաբաբը։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T11:31+0400
2026-08-05T11:31+0400
2026-08-05T11:31+0400
ռուբեն ռուբինյան
թուրքիա
ադանա
քաբաբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105335203_0:0:1600:901_1920x0_80_0_0_c5a5c458eb9d40c784f3a738a5cb386a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ադանա քաղաքից թուրք շեֆ-խոհարար և քյաբաբի վարպետ Ուղուր Այդընը Հայաստանի խորհրդարանի նորընտիր խոսնակ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Adana Hızlı Haber պարբերականը։Օգոստոսի 2–ին` 9–րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը,Ռուբինյանը հայտարարել էր, թե Թուրքիայում հետազոտական աշխատանքներ իրականացնելու ընթացքում իրեն շատ է դուր եկել տեղի խոհանոցը, հատկապես «Ադանա-քեբաբ» և «Իսքենդեր-քեբաբ» կոչվող ճաշատեսակները։ Տեղի ռեստորատորներից մեկն իր հերթին հայտարարել է, որ Ռուբինյանը եղել է իրենց մոտ` Ստամբուլում, սակայն թուրք ժողովրդի հյուրընկալությունն ամբողջությամբ զգալու համար նա պետք է այցելի նաև Ադանա։ Նշենք, որ Ռուբինյանը ԱԺ խոսնակ է ընտրվել օգոստոսի 3-ին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորից 91-ը։ Ռուբինյանի օգտին քվեարկել է միայն իր կուսակցությունը, դեմ է քվեարկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը (28 ձայն), իսկ «Հայաստան» խմբակցությունն ընդհանրապես բոյկոտել է գործընթացը։
թուրքիա
ադանա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105335203_49:0:1472:1067_1920x0_80_0_0_5a3968e0086d0984a6b085d3ffd698b8.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն ռուբինյան, թուրքիա, ադանա, քաբաբ
ռուբեն ռուբինյան, թուրքիա, ադանա, քաբաբ
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԺ խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն դուր է գալիս թուրքական խոհանոցը, հատկապես քյաբաբը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ադանա քաղաքից թուրք շեֆ-խոհարար և քյաբաբի վարպետ Ուղուր Այդընը Հայաստանի խորհրդարանի նորընտիր խոսնակ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Adana Hızlı Haber պարբերականը։
Օգոստոսի 2–ին` 9–րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը,Ռուբինյանը հայտարարել էր, թե Թուրքիայում հետազոտական աշխատանքներ իրականացնելու ընթացքում իրեն շատ է դուր եկել տեղի խոհանոցը, հատկապես «Ադանա-քեբաբ» և «Իսքենդեր-քեբաբ» կոչվող ճաշատեսակները։
«Թող գան ու հյուր լինեն մեզ։ Եթե բոլորը միասին նստեին քյաբաբ ուտելու, խաղաղություն կհաստատվեր և բոլոր խնդիրները կլուծվեին»,-ասել է Այդընը` Ռուբինյանին հրավիրելով փորձել իր պատրաստած քյաբաբը։
Տեղի ռեստորատորներից մեկն իր հերթին հայտարարել է, որ Ռուբինյանը եղել է իրենց մոտ` Ստամբուլում, սակայն թուրք ժողովրդի հյուրընկալությունն ամբողջությամբ զգալու համար նա պետք է այցելի նաև Ադանա։
Նշենք, որ Ռուբինյանը ԱԺ խոսնակ է ընտրվել օգոստոսի 3-ին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորից 91-ը։ Ռուբինյանի օգտին քվեարկել է միայն իր կուսակցությունը, դեմ է քվեարկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը (28 ձայն), իսկ «Հայաստան» խմբակցությունն ընդհանրապես բոյկոտել է գործընթացը։