Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. հետիոտնը ճանապարհը անցել է չթույլատրելի հատվածով

Բաժանորդագրվել

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Մահվան ելքով վրաերթ է այսօր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com–ը հայտնում է, որ ժամը 02:10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Մ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, բայց ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Leave a comment