Մյունխենի «Բավարիան» Հարավային Կորեայում ընկերական հնդիպում է անցկացրել «Ջեջու Յունայթեդի» հետ ու հաղթել 2:1 հաշվով: Հանդիպման բոլոր խաղերը գրանցվել են առաջին խաղակեսում:
Հարավկորեական ակումբի մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել «Նոայի» նախկին հարձակվող Մաթեուս Այաշը, որը 15-րդ րոպեին գոլային փոխանցում է գատարել տպավորիչ անցումից հետո:
Հիշեցնենք, որ 29-ամյա բրազիլացի հարձակվողն այս ամռանն է հեռացել «Նոայից», որի կազմում խաղում էր 2024 թվականից: Երևանյան ակումբում Այաշն անցկացրել է 77 հանդիպում, դարձել 32 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: