Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Պորտուգալիայի հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի նորընծա չեմպիոն «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրել է իր ավտոպարկը:

«Իմ խաղալիքները»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարին կից գրել է 41-ամյա ֆուտբոլիստը:

Այս օրերին Ռոնալդուն իր հայրենի քաղաք Մադեյրայում է: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ օգոստոսի 8-ին պորտուգալական այդ քաղաքում տեղի է ունենալու նրա ու իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքը:

Ռոնալդուն 2023 թվականից է խաղում «Ալ Նասրում», որը մինչև օրս շուրջ 625 միլիոն դոլար աշխատավարձ ու բոնուսներ է վճարել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին:

Leave a comment