Հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձ է տեղափոխվել ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ


ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են հատուկ միջոցառումները։


 


Միայն հուլիսի 22-ից 31-ը ՆԳՆ ոստիկանության ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի շուրջ երեք տասնյակ հավաքատեղիներում։ Թիրախային աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 425 անձ։ Հայտնաբերվել և բաժիններ են տարվել նաև հետախուզման մեջ գտնվող անձինք։


 


Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել են մարտական և գազային ատրճանակներ, հրացաններ, կռփազենք, դանակներ, տարբեր տեսակի թմրամիջոցներ։


 


ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները՝ հասարակական կարգն ու հանրային անվտանգությունն ապահովելու նպատակով։

Դիտումների քանակ8

Leave a comment