Շարունակվում է նորընտիր Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ օգոստոսի 5-ին Երևանում շարունակվում է Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի նիստը, որը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։
Նիստը նվիրված է նորընտիր խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորմանը։ Նախօրեին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավոր Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱԺ փոխխոսնակներից մեկը։
Այսօր կշարունակվի Ազգային ժողովի ևս երկու փոխխոսնակների ընտրության հարցի քննարկումը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից երկրորդ փոխխոսնակի պաշտոնի թեկնածուն պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է, իսկ ընդդիմությանը հասանելիք քվոտայով՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավոր Արամ Վարդևանյանը։