Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ-ն կիրառել է ցամաքային տեղակայման ճշգրիտ զենք և հեռահար հարվածային ԱԹՍ-ներ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիև քաղաքում և Կիևի մարզում գտնվող տրանսպորտային-լոգիստիկ և բաշխիչ կենտրոններին, որոնք ներգրավված են տարբեր սպառազինությունների ու ռազմական նշանակության բեռների պահպանման, առաքման, ինչպես նաև ԱԹՍ-ների արտադրության և բաշխման գործընթացում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ Օդեսայից հարավ խոցվել են նաև երեք ծովային բեռնատար նավեր, որոնք Ուկրաինայի զինուժի համար սպառազինություն և ռազմական գույք էին տեղափոխում։

Ըստ ՊՆ–ի` ռուսական զինուժը հարձակման ընթացքում կիրառել է ցամաքային տեղակայման ճշգրիտ զենք և հեռահար հարվածային ԱԹՍ-ներ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment