Փաշինյանը Պապիկյանի հետ կոշտ զրույց է ունեցել. «Հրապարակ»

Բաժանորդագրվել

Թերթը գրում է, որ Փաշինյանի դժգոհությունները պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կոշտ զրույց է ունեցել: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
«Չնայած Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեց Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար, և անգամ կոշտ զրույց է կայացել Պապիկյանի հետ: Թիմում խոսում էին, որ նույնիսկ մտադրություն ուներ նրան Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել, բայց չունենալով հարմար յուրային թեկնածու, չի գնացել այդ քայլին»,- գրում է թերթը։

Ըստ պարբերականի` Փաշինյանի դժգոհությունները պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ, քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին:

«Փաշինյանը Պապիկյանին հանդիմանել է, որ պատերազմ չկա, ինքը պիտի զորքի բարոյահոգեբանական հարցերով մենակ զբաղվի: Բանակի առջև դրված մարտական խնդիր լուծելու կարիք չկա, բայց ներքին կանոնակարգային հարցերն անտերության են մատնված։ Պոստերում էլ վատ վիճակ է»,– գրում է «Հրապարակը»։

Թերթի աղբյուրները նշել են, որ ՊՆ-ն անգամ իրական վիճակագրությունը չի ներկայացնում` կեղծում, թաքցնում է մահերի վիճակագրությունը, դժբախտ պատահարների մեծ մասը չի հաղորդում, հայտնում են միայն այն դեպքերը, որոնք մամուլը բացահայտում է:

Leave a comment