https://arm.sputniknews.ru/20260805/pashtvonapes-kamragrenq-trampy-pndum-e-vor-irann-ajlevs-chi-karvogh-mijukajin-zenq-steghtsel-105424999.html
Պաշտոնապես կամրագրենք․ Թրամփը պնդում է, որ Իրանն այլևս չի կարող միջուկային զենք ստեղծել
Պաշտոնապես կամրագրենք․ Թրամփը պնդում է, որ Իրանն այլևս չի կարող միջուկային զենք ստեղծել
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը դրական է գնահատել Թեհրանի հետ բանակցությունների ընթացքը։ 05.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-05T08:51+0400
2026-08-05T08:51+0400
2026-08-05T08:59+0400
ամն
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/11/86848783_0:159:3073:1888_1920x0_80_0_0_2b4c4b8713f68f54a441534f261faadb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանն արդեն զրկված է միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, և այդ փաստը պաշտոնապես կամրագրվի։Ամերիկացի առաջնորդը նշել է, որ հուլիսի 4-ին շարունակվել են Իրանի հետ բանակցությունները։«Այսօր (տեղական ժամանակով` երեքշաբթի. խմբ.) նրանք ամբողջ օրը բանակցել են, ամեն ինչ կարծես թե շատ լավ է ընթանում», – ասել է նա:Համապատասխան հայտարարությունը Թրամփն արել Է «Axios»-ի այն հրապարակման ֆոնին, որ ԱՄՆ-ն, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր կնքելուն։ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի։«Եթե կրկին նահանջեն, նրանց շատ ծանր հարված կհասցվի», – ասել է Թրամփը։Նա հույս է հայտնել, որ ուժի դիմելու կարիք չի լինի, քանի որ հիմա «լավ բանակցություններ» են ընթանում։Միևնույն ժամանակ Թրամփը կարծում է, որ ինքը բավականաչափ ժամանակ ունի Իրանի հետ բանակցելու համար։«Ես շատ ժամանակ ունեմ», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերջնաժամկետ կա Թեհրանի հետ գործարք կնքելու համար։Թրամփը համոզված է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել։«Եթե նրանք գործարք չկնքեն, շատ վատ կլինի», – կրկնել է նա։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/11/86848783_172:0:2901:2047_1920x0_80_0_0_1a29d17cf928162ca8f589c0d50e8354.jpg.webp
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային զենք
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային զենք
ԱՄՆ նախագահը դրական է գնահատել Թեհրանի հետ բանակցությունների ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանն արդեն զրկված է միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, և այդ փաստը պաշտոնապես կամրագրվի։
«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Նրանք արդեն չեն կարող ստեղծել, բայց դա դեռ պաշտոնապես կամրագրվի», – ասել Է Թրամփը «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ հուլիսի 4-ին շարունակվել են Իրանի հետ բանակցությունները։
«Այսօր (տեղական ժամանակով` երեքշաբթի. խմբ.) նրանք ամբողջ օրը բանակցել են, ամեն ինչ կարծես թե շատ լավ է ընթանում», – ասել է նա:
Համապատասխան հայտարարությունը Թրամփն արել Է «Axios»-ի այն հրապարակման ֆոնին, որ ԱՄՆ-ն, Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր կնքելուն։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը շուտով կբացվի։
«Եթե կրկին նահանջեն, նրանց շատ ծանր հարված կհասցվի», – ասել է Թրամփը։
Նա հույս է հայտնել, որ ուժի դիմելու կարիք չի լինի, քանի որ հիմա «լավ բանակցություններ» են ընթանում։
Միևնույն ժամանակ Թրամփը կարծում է, որ ինքը բավականաչափ ժամանակ ունի Իրանի հետ բանակցելու համար։
«Ես շատ ժամանակ ունեմ», – ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերջնաժամկետ կա Թեհրանի հետ գործարք կնքելու համար։
Թրամփը համոզված է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել։
«Եթե նրանք գործարք չկնքեն, շատ վատ կլինի», – կրկնել է նա։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։