Երևանում հայտնաբերվել է հայտնի սուպերմարկետների ցանցի գլխավոր տնօրենի դին

Բաժանորդագրվել

Դին հայտնաբերվել է սուպերմարկետների ցանցի գրասենյակում։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Երևանում հայտնաբերվել է «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գլխավոր տնօրենի մարմինը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկանությունն այս գիշեր` ժամը 02։30–ի սահմաններում տեղեկություն է ստացել, որ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց 1\23 հասցեում դի կա։

Ըստ կայքի` պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն է, որը նշված ցանցի հիմնադիրներից էր և գլխավոր տնօրենը։

Դին հայտնաբերվել է սուպերմարկետների ցանցի գրասենյակում։

Այս պահին դեռ հայտնի չէ` տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ դեպք։

Leave a comment