ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է հայցադիմում, որով պահանջում է բռնագանձել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ինչպես նաև շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հայցադիմումը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ դատախազությունը պնդում է, որ նշված գույքը և դրամական միջոցները ունեն ապօրինի ծագում։
Հաղորդագրության համաձայն, դատախազությունը պահանջում է նաև 264 միլիոն 516 հազար դրամ, որը համարվում է ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 2 միլիոն 914 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով: