Դատվածություն ունեցող միգրանտներին արգելվել է Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել

Ռուսաստանում միգրացիոն քաղաքականության խստացման շրջանակներում նոր օրենք է ընդունվել, որը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

«Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքում և «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքի 18-րդ հոդվածում փոփոխությունների մասին օրենքով այսուհետ արգելվում է դատվածություն ունեցող օտարերկրացիներին Ռուսաստանում քաղաքացիություն կամ բնակության իրավունք շնորհելը։

 

Խոսքն այն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մասին է, ովքեր Ռուսաստանում կամ արտերկրում կատարված հանցագործությունների համար չմարված դատվածություն ունեն։

 

Անկախ իրավախախտման բնույթից ու ծանրությունից՝ դա հիմք կհանդիսանա կացության թույլտվության (այդ թվում՝ ժամանակավոր) տրամադրումը մերժելու համար։

 

Բացի այդ, 14 տարին լրացած միգրանտները պարտավոր են ՆԳՆ տարածքային մարմիններ ներկայացնել տեղեկանք՝ հավաստող դատվածության բացակայության մասին։

Leave a comment