Շատ դրական եմ գնահատում այն աշխատելաոճը, որը որդեգրել ենք Ադրբեջանի հետ. Սիմոնյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացում և այն օրակարգի, որը մենք ի կատար ենք ածում, այսինքն՝ խաղաղության, որը մեկ կամ երկու տարվա չէ, այլ տասնամյակների»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այցին և ստեղծված հնարավորություններին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքով՝ մշտապես խոսվում է թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների մասին. «Շատ դրական եմ գնահատում այն աշխատելաոճը, որը մենք որդեգրել ենք Ադրբեջանի հետ, կարծում եմ այս ճանապարհով, որ մենք շարունակենք առաջ ընթանալ՝ մեր երկու երկրներն այլևս մոտ ապագայում որևիցե խնդիր չեն ունենա»: