https://arm.sputniknews.ru/20260804/irani-het-paterazmi-yntacqum-viravvorum-stacats-amn-zinvvorakanneri-tivy-hasel-e-686-i-105422233.html
Իրանի հետ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած ԱՄՆ զինվորականների թիվը հասել է 686-ի
Իրանի հետ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած ԱՄՆ զինվորականների թիվը հասել է 686-ի
Sputnik Արմենիա
Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը 18 է։ 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T21:53+0400
2026-08-04T21:53+0400
2026-08-04T21:54+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
զինծառայող
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/70/21247024_0:84:1601:984_1920x0_80_0_0_38156d2a2dbddaa27a9540e95a363502.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր վիրավորում ստացած ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 686-ի։ Այս մասին են վկայում Պենտագոնի տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ընդ որում, զոհված ամերիկացի զինծառայողների թիվը 18 է։ Ըստ Պենտագոնի տվյալների՝ 14 զինվորական զոհվել է «Էպիկական կատաղություն» գործողության ընթացքում, ևս չորսը՝ հուլիսի 7-ից ի վեր։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2124/70/21247024_88:0:1511:1067_1920x0_80_0_0_eda0fd146a2719688ac363a287bdd58e.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, զինծառայող, զոհ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, զինծառայող, զոհ
Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը 18 է։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր վիրավորում ստացած ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 686-ի։ Այս մասին են վկայում Պենտագոնի տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պենտագոնի օգոստոսի 4-ի ամփոփ տվյալների համաձայն՝ «Էպիկական կատաղություն» գործողության ընթացքում, որը ԱՄՆ ղեկավարության պնդմամբ ավարտվել է մայիսի 5-ին, վիրավորվել է 417 ամերիկացի զինծառայող։ Իսկ եթե գումարենք հուլիսի 7-ին մեկնարկած Իրանի դեմ նոր գործողությունները, որտեղ վիրավորների թիվը հասել է 269-ի, տուժած ամերիկացի զինվորականների ընդհանուր թիվը կազմում է 686 մարդ։
Ընդ որում, զոհված ամերիկացի զինծառայողների թիվը 18 է։ Ըստ Պենտագոնի տվյալների՝ 14 զինվորական զոհվել է «Էպիկական կատաղություն» գործողության ընթացքում, ևս չորսը՝ հուլիսի 7-ից ի վեր։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ: