Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվել է
ՀՀԿ փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով երկարացվել է, տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ (դատավոր՝ Լևոն Պետրոսյան)՝ քննիչի միջնորդությունը բավարարվեց մասնակի, և քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը երկարացվեց 1 ամսով»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Աշոտյանին մեղադրանք էր առաջադրվել Բրյուսովի համալսարանի գույքի ապօրինի օտարման գործով։