Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը

Վճարովի բովանդակություն

Ամերիաբանկի Investor’s Day հերթական միջոցառման շրջանակում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի կապիտալի շուկաների զարգացումները, ներկայացվել միտումներն ու ներդրումային հնարավորությունները:

«Մի բան է, երբ որ դու ինքնուրույն ես հետազոտություն անում, որոշում, թե որ արժեթուղթը առնես, երբ առնես, մի բան է, որ ինչ-որ տեղ քեզ այդ ամենը խտացված մատուցում են և մատուցում են պրոֆեսիոնալները»,- ասաց միջոցառման մասնակիցներից Նարեկ Ասպատուրյանը։

Investor’s Day-ը Ամերիաբանկի նախաձեռնած ամենամսյա միջոցառումների շարք է,  որի նպատակն է միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց, նպաստել փորձի փոխանակմանն ու ներդրումային մշակույթի զարգացմանը Հայաստանում։ Առաջին հանդիպումը կայացել է 2025 թվականի սեպտեմբերին, իսկ 11-րդ Investor’s Day միջոցառման ընթացքում ոչ միայն ամփոփել են կապիտալի շուկաների կատարողկանները, այլև խոսել Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվական  թիմի կողմից մշակվող պատրաստի պորտֆելների ու ներդրումային գաղափարների մասին:  

«Ունենք 20-ից ավելի ներդրումային գաղափարներ։ Մեծ մասը բավականին դրական կատարողական է ունեցել: Կան ներդրումային գաղափարներ, որոնք մեկ տարվա ընթացքում 100%-ից ավելի կատարողական են ունեցել։ Մենք նկատել ենք, որ ներդրումային գաղափարները նպաստել են, որ մեր հարթակը ավելի շատ մարդ սկսի օգտագործել, հետաքրքրվել, մտնել կարդալ և իհարկե վերջում ներդրումներ կատարել»,- նշեց Ամերիաբանկի ֆինանսական շուկաների գլխավոր վերլուծաբան Գուրգեն Այվազյանը։

Մասնակիցների խոսքով՝ Investor’s Day միջոցառման շրջանակում հանդիպումները ոչ միայն նոր գիտելիքներ են տալիս, այլև օգնում են ավելի վստահ կողմնորոշվել ներդրումների աշխարհում։ 

«Մասնակցել եմ գրեթե բոլոր Investor’s Day միջոցառումներին: Ամեն անգամ նոր գիտելիքներ եմ ձեռք բերում, հասկանում եմ, թե ինչեր չգիտեմ, ինչերի վրա է պետք կենտրոնանալ և ընդհանուր շատ դրական տպավորություններով, նոր մտքերով, գաղափարներով դուրս եմ գալիս»,- ընդգծեց մասնակից Ջեմմա Կարապետյանը։

Շուրջ 50 ֆինանսական շուկաների ավելի քան 70 հազար արժեթուղթ, այդ թվում՝ եվրոբոնդեր, հնարավոր է ձեռք բերել Ամերիաբանկի ներդրումային հարթակով՝ MyInvest-ով։ Միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև MyInvest-ի նոր՝ պարբերական ներդրումներ անելու հնարավորությունը։ Նոր գործիքի միջոցով կարելի է ներդրումներն իրականացնել ավտոմատ եղանակով, նախընտրած արժեթղթերում, ցանկացած գումարի չափով և ավելի ցածր միջնորդավճարով․ մեկ ԱՄՆ դոլար՝ նախկին հինգի փոխարեն։  Ամերիաբանկի ներկայացուցիչների խոսքով՝ պարբերական ներդրումները կարող են օգնել նաև շուկայի տատանումների պայմաններում։ 

MyInvest հարթակում գործում է MyInvest Academy-ն՝ ներդրումներով հետաքրքրվողների համար նախատեսված անվճար հայալեզու կրթական բաժինը, որը հնարավորություն է տալիս քայլ առ քայլ ծանոթանալ ներդրումների հիմունքներին՝ պարտատոմսերից և բաժնետոմսերից մինչև ներդրումային ֆոնդեր, ոսկի և նավթ։ 

Investor’s day միջոցառումները կայանում են յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի, մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցումով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

 

 

Leave a comment