ԱՄՆ-ը և Իրանը կարող են պայմանավորվել Հորմուզի նեղուցի բացման շուրջ օգոստոսի 4-ին կամ 5-ին. Բեսենթ


ԱՄՆ-ը և Իրանը կարող են պայմանավորվել Հորմուզի նեղուցի բացման շուրջ արդեն երեքշաբթի կամ չորեքշաբթի՝ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:


«Մենք բանակցություններ ենք վարում իրանցիների հետ։ Հնարավոր է, որ մենք այսօր կամ վաղը համաձայնության հասնենք նեղուցի բացման շուրջ և առաջ շարժվենք դեպի ավելի կարգավորված իրավիճակ այս հակամարտությունում»,- ասել է նա CNBC հեռուստաալիքի եթերում:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ նեղուցը կբացվի օգոստոսի 5-ին՝ դա անվանելով ապագա պայմանավորվածությունների առաջին փուլը: Նա հայտնել է, որ չեղյալ է հայտարարել հանգստյան օրերին Իրանի ուղղությամբ նախատեսված հարվածները, որպեսզի հնարավորություն տա քննարկել Թեհրանի հետ գործարքի պայմանները:

Դիտումների քանակ6

Leave a comment