Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին։
«Չեմ մտածում այդ մասին։ Ես պայմանագիր ունեմ «Սանթոսի» հետ մինչև դեկտեմբեր, և հիմա ուզում եմ հնարավոր ամեն բան անել ակումբի համար։
Դրանից հետո կքննարկեմ իմ տարբերակները՝ մնալ, հեռանալ, ավարտել կարիերան, թե շարունակել խաղալ։ Դեռ չգիտեմ։ Մինչև դեկտեմբեր դեռ ժամանակ կա։ Կտեսնենք»,- Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ 34-ամյա Նեյմարը հայտարարել էր Բրազիլիայի հավաքականից հեռանալու մասին։ Հարձակվողը 2025 թվականին է վերադարձել «Սանթոս»։ Կարիերայի ընթացքում բրազիլացին խաղացել է նաև կատալոնական «Բարսելոնայում», ֆրանսիական ՊՍԺ-ում և սաուդյան «Ալ Հիլալում»։