Քաղաքականություն
04.08.2026 | 17:45
Ազգային ժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հանդես է եկել ելույթով՝ ի պաշտպանություն Հայկ Կոնջորյանի թեկնածության և ընդդեմ ընդդիմության քննադատությունների։
Պատգամավորը նշել է, որ ընդդիմությունը բովանդակային քննադատության բացակայության պատճառով Հայկ Կոնջորյանի կնոջ պաշտոնավարումը «Հայփոստում» դարձրել է «քաղաքական դրոշակ»։ Նա ընդգծել է, որ երկու տարվա ընթացքում որևէ հիմնավորված հրապարակում չի եղել ընկերության ոչ պրոֆեսիոնալ կառավարման մասին։
«Հարցն այն չէ, որ Հայկ Կոնջորյանի կինը կոմպետենտ է իր պաշտոնին, թե՝ ոչ, այլ հարցն այն է, որ Հայկ Կոնջորյանի կինն է»,- հայտարարել է Մանավազյանը։
Պատգամավորը հատուկ շեշտել է ՀԷՑ-ի խորհրդի անդամների վարձատրությունը. «Վերջին 12 ամիսների ընթացքում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի վարձատրությունը կազմել է 260 միլիոն դրամ այն դեպքում, երբ խորհուրդը գեթ մեկ նիստ, մեկ նախաձեռնություն… որևէ բան չի դնում քննարկման»։
Նա նաև հավելել է, որ ՀԷՑ-ը 691 միլիոն դոլարի երաշխավորություն է տրամադրել «Տաշիր» խմբի փոխկապակցված կազմակերպություններին՝ սեփական ընկերությունների շահավետ աշխատանքն ապահովելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան