Իրանը կարող է վերահսկել Հորմուզի նեղուցով մուտք գործող ամբողջ նավային երթևեկությունը․ NYT

Իրանի և Օմանի միջև քննարկվող համաձայնագրի համաձայն՝ Թեհրանը կվերահսկի Հորմուզի նեղուցով մուտք գործող ամբողջ նավային երթևեկությունը՝ օգտագործելով իր տարածքային ջրերում գտնվող նավարկային միջանցքը։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ համաձայնագիրը նաև նախատեսում է, որ Իրանը կգանձի վճար՝ ծովային ծառայությունների մատուցման համար։

Միաժամանակ, Պարսից ծոցից դուրս եկող նավերը կօգտվեն Օմանի ափամերձ հատվածին մոտ գտնվող երթուղուց, սակայն նույնիսկ այդ դեպքում Իրանը կպահպանի նավերի անցման նկատմամբ վերահսկողությունը և անհրաժեշտության դեպքում միջամտելու իրավունքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment