ԱՄՆ–ն և Իրանը այսօր–վաղը կարող են պայմանավորվել Հորմուզի բացման շուրջ. ֆինանսների նախարար

https://arm.sputniknews.ru/20260804/amnn-ev-irany-ajsorvaghy-karvogh-en-pajmanavvorvel-hvormuzi-bacman-shurj-finansneri-nakharar-105415788.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/17/96147558_0:0:2732:2048_1920x0_80_0_0_3b1792eda7ec5bbb72f6149241ccad32.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, համաձայնագիր, հորմուզի նեղուց, իսրայել

իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ, համաձայնագիր, հորմուզի նեղուց, իսրայել

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նեղուցը կբացվի արդեն այսօր:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը կարող են պայմանավորվել Հորմուզի նեղուցի բացման շուրջ արդեն այսօր կամ վաղը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Մենք բանակցություններ ենք վարում իրանցիների հետ։ Հավանական է, որ այսօր կամ վաղը համաձայնության հասնենք նեղուցի բացման շուրջ և առաջ շարժվենք դեպի այս հակամարտության ավելի նորմալացված դիրքորոշում», – ասել է նա CNBC հեռուստաալիքի եթերում:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նեղուցը կբացվի արդեն այսօր՝ դա անվանելով ապագա պայմանավորվածությունների առաջին փուլը:

Թրամփը օգոստոսի 2-ին հայտնել էր, որ չեղյալ է հայտարարել Իրանի ուղղությամբ հանգստյան օրերին նախատեսված հարվածները, որպեսզի հնարավորություն տա քննարկել Թեհրանի հետ գործարքի պայմանները:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Leave a comment