Մարոկկոյից Իսպանիա է ներթափանցել մոտ 72 հազար միգրանտ. ՆԳՆ

Բաժանորդագրվել

Ներկայում իշխանությունները զբաղվում են Իսպանիայում մնացածների իրավական կարգավիճակի կարգավորմամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ընդհանուր առմամբ Մարոկկոյից Իսպանիա է ներթափանցել շուրջ 72 հազար միգրանտ, մոտ 70 հազարն արդեն վերադարձել են։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան։

Սեուտայի քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասը հուլիսի 31-ին հայտարարել էր, որ մոտ 60 հազար մարդ է ներթափանցել քաղաք:

«Մեր ողջամիտ գնահատականներով՝ Իսպանիա ապօրինի մուտք է գործել մոտ 72 հազար մարդ, որոնցից արդեն 70 հազարն արդեն լքել է երկրի տարածքը», – ասել է Գրանդե-Մարլասկան:

Նախարարի խոսքով` այժմ իշխանությունները զբաղվում են Իսպանիայում մնացողների իրավական կարգավիճակի կարգավորմամբ:

«Նրանք, ովքեր չունեն դրա իրավունքը (Իսպանիայում մնալու – խմբ.), կարտաքսվեն և կվերադարձվեն», – ասել է նա:

Միգրանտների նոր խումբ է մտել Իսպանիա
Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաքը, որը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում և սահմանակից է Մարոկկոյին, հուլիսի վերջին բախվել է միգրանտների զանգվածային ներթափանցման հետ: Իսպանիան այնտեղ ուղարկել է ոստիկանության, քաղաքացիական գվարդիայի և զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ։ Սեուտայի քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասը հուլիսի 31-ին հայտարարել է, որ մեկ օրում մոտ 60 հազար մարդ է ներթափանցել Սեուտա:

Leave a comment