Փաշինյանը Ղազախստանի նախագահին հրավիրել է Հայաստան

Բաժանորդագրվել

Ղազախստանի նախագահը ընդունել է Փաշինյանի հրավերը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան հրավիրել է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։

«Վարչապետը նախագահ Տոկաևին հաջողություն է մաղթել օգոստոսի 23-ին կայանալիք Կուրուլթայի ընտրություններում՝ ընդգծելով նրա կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարական նշանակությունն ու հետևողականությունը։ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել է Հայաստան։ Ղազախստանի նախագահը ընդունել է հրավերը։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ղազախստան հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2–ին Նիկոլ Փաշինյանը վերանշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում։

Leave a comment