MMA-ի պատմության 5 մեծագույն մարտիկները՝ ըստ Արման Ծառուկյանի

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի նշել է խառը մենամարտերի (MMA) պատմության մեջ հինգ մեծագույն մարտիկներին, հաղորդում է DAZN-ը։

1․ Ջոն Ջոնս

2․ Ժորժ Սեն-Պիեռ

3․ Դեմետրիուս Ջոնսոն

4․ Անդերսոն Սիլվա

5․ Խաբիբ Նուրմագոմեդով։

29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Leave a comment