Քաղաքականություն
04.08.2026 | 16:00
Ազգային ժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է մի շարք թեմաների՝ դատական վեճերից մինչև հայրենիքի սահմանների ընկալումը։
Հովհաննիսյանը հիշեցրել է Աննա Գրիգորյանի հետ ունեցած դատական վեճը՝ նշելով, որ պատգամավորը պետք է իրեն փոխհատուցի 15,000 դրամ փաստաբանական ծախսերի համար։
«Այդ 15,000 դրամն էլ… կարող եք չտալ, տանեք ավտոմեքենայի գույքահարկը մուծեք»,- հեգնել է նա։
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի ելույթին՝ Հովհաննիսյանը հայտարարել է. «Դո՛ւք եք հետքը ընտրակեղծիքների, որ նստած եք այս դահլիճում»՝ պնդելով, որ ընդդիմությունը խորհրդարանում է հայտնվել հին համակարգի վերագործարկման շնորհիվ։
Հովհաննիսյանը հեգնանքով հետաքրքրվել է ընդդիմության «կառավարության նիստերով»։
«Այդ նախագծերը հետո ո՞ւր եք ուղարկում… ո՞ր երկրի Ազգային ժողով եք ուղարկում ձեր կառավարության նիստերի օրակարգերում հաստատված հարցերը»,- հարցրել է նա։
Ելույթի ավարտին պատգամավորը պահանջել է, որ ընդդիմությունը դատապարտի սակրավորների վերաբերյալ հնչած սկանդալային հայտարարությունը։ «Պարոն Կարապետյան, այս ասուլիսն է հիշվելու և նկարագրելու ձեր խմբակցությունը, քանի դեռ դուք… ներողություն չեք խնդրել և չեք դատապարտել սա»,- եզրափակել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան