Ռազբորկա Երևանում. քանի՞ հոգի է կալանավորվել, կան հետախուզվողներ

Երեկ մամուլում տեսանյութ էր տարածվել, համաձայն որի՝ հունիսի 20-ին Երևանի Կիլիկիա թաղամասում մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ էր տեղի ունեցել․ հնչել էին կրակոցներ, կային վիրավորներ։

 

MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ դեպքը նոր չէ. կա նախաձեռնված քրեական վարույթ և կան ձերբակալվածներ։

 

Քննչական կոմիտեից էլ հաստատեցին, որ կան կալանավորվածներ։

 

«Քրեական վարույթի շրջանակում երկու անձ կալանավորվել է, ևս երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- ասաց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

 

Մարիաննա Արամյան

Leave a comment