Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի բացառել, որ 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Գերմանացի մասնագետը հայտնել է, որ Իսպանիայի հավաքականի վինգերը կարող է խաղալ «կեղծ 9 համարի» դիրքում: Ըստ Ֆլիկի՝ Յամալն արդեն խաղացել է հարձակման կենտրոնում, ինչը լավ է ստացվել նրա մոտ:
Մարզիչը նաև նշել է, որ թիմի նորեկներ Էնթոնի Գորդոնն ու Կարիմ Ադեյեմին կարող են խաղալ ինչպես աջ ու ձախ եզրերում, այնպես էլ հարձակման կենտրոնում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» պաշտպանել էր Իսպանիայի չեմպիոնի կոչումը: