Քաղաքականություն
04.08.2026 | 15:31
«Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր», այս մասին իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունն այն մասին, թե Սամվել Կարապետյանը զրկվելու է բարեգործություն անելու հնարավորությունից:
Կարապետյանը բացատրեց․ նկատի ունի՝ երբ Նիկոլ Փաշինյանն ընդամենը փոքր բիզնես ուներ, ինքն արդեն բարեգործություն էր անում։
«Փաշինյանը դեռ ծնված չէր կամ 1500 դոլարանոց բիզնես ուներ ու սեղանների տակով վազվզում էր այս ու այն կողմ ու հովանավորներ էր փնտրում: Արել եմ, անում եմ և անելու եմ բարեգործություն, որովհետև ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար և ամբողջ հայության համար: Ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկությունից»,- շեշտեց Կարապետյանը:
Արաքս Մամուլյան