https://arm.sputniknews.ru/20260804/hhi-het-nman-harc-chi-qnnarkvel-agnn-aporini-migrantneri-pahman-kentrvon-steghtselu-masin-105411208.html
ՀՀ–ի հետ նման հարց չի քննարկվել. ԱԳՆ–ն` ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու մասին
ՀՀ–ի հետ նման հարց չի քննարկվել. ԱԳՆ–ն` ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ իտալական թերթերից մեկը գրել էր, որ Իտալիան առաջարկում է անօրինական միգրանտների համար պահման կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝… 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T15:23+0400
2026-08-04T15:23+0400
2026-08-04T15:24+0400
հայաստան
եվրամիություն
միգրանտ
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_ba9620fa06b344f36e8afa1c2f8e9840.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց պաշտոնական Երևանի հետ չի քննարկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։Ավելի վաղ «Corriere della Sera» թերթը հայտնել էր, որ Իտալիան օգոստոսի 4-ին կայանալիք ԵՄ խորհրդի նիստում քննարկման կդնի մի շարք երկրներում ԵՄ անդամ պետությունների անօրինական միգրանտների համար պահման կենտրոններ ստեղծելու առաջարկը։Թերթը նշել էր, որ այն երկրների նախնական ցուցակում, որտեղ հնարավոր է` նման կենտրոններ բացվեն, ներառված են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, ինչպես նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_54dd8d90d564eb79a62abc7d8b0378e6.jpg.webp
հայաստան, եվրամիություն, միգրանտ, արտաքին գործերի նախարարություն (ագն)
հայաստան, եվրամիություն, միգրանտ, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Ավելի վաղ իտալական թերթերից մեկը գրել էր, որ Իտալիան առաջարկում է անօրինական միգրանտների համար պահման կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
«Հայաստանին նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- նշեց նա։
Թերթը նշել էր, որ այն երկրների նախնական ցուցակում, որտեղ հնարավոր է` նման կենտրոններ բացվեն, ներառված են Ռուանդան, Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, ինչպես նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Չեռնոգորիան և Եթովպիան։