Ընդդիմադիր ուժերի հետ կոնսոլիդացիայի շուրջ քննարկումները շարունակվում են․Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260804/ynddimadir-uzheri-het-kvonsvolidaciaji-shurj-qnnarkumnery-sharunakvum-enkarapetjan-105409604.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105408943_247:0:1632:1039_1920x0_80_0_0_431557abc0197df325c05fa8d5a9e756.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, видео

տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

«Ուժեղ Հայաստանի» առաջնորդի խոսքով՝ գործող իշխանությունը, ըստ էության, մի ամբողջ մեխանիզմ է, որը ստեղծվել է այլ պետությունների կողմից, Հայաստանը կործանելու համար։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Քաղաքական գլխավոր ուժերի հետ կոնսոլիդացիայի շուրջ քննարկումներ եղել են և շարունակվում են։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։

«Չեմ ցանկանում մանրամասնել, թե որ ուժերի հետ են հանդիպումներ եղել։ Գրեթե ամեն շաբաթ հանդիպումներ, քննարկումներ լինում են։ Քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը»,- ասաց Կարապետյանը։

Նա նաև ակնկարկեց, որ հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ, նշեց՝ քանի որ «առաջին դեմքերը կալանավորված են, հանդիպում են նրանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն»։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում չի եղել։

Սամվել Կարապետյանի խոսքով՝ իրենք չեն ցանկանում երկիրը տանել ցնցումների, դրա համար էլ գործող իշխանություններին հեռացնելու համար անում են ամեն ինչ, ինչն օրենքի սահմաններում է։

«Սա մարդ չէ (նկատի ունի իշխանություն, խմբ․), սա մեխանիզմ է, պետք է քանդենք այս մեխանիզմը, որպեսզի հասնենք վերջնական հաղթանակի։ Մեխանիզմը ստեղծել են լուրջ, ոչ բարեկամ պետություններ, դրա համար էլ քանդելը դժվար է, ժամանակ է պետք։ Մեխանիզմն այդ պետությունները ստեղծել են, որ երկիրը տանեն կործանման»,- ասաց Կարապետյանը։

Թե որ երկրներին նկատի ունի, Կարապետյանը չմանրամասնեց, միայն շեշտեց՝ խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ։ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը հավելեց, որ իշխանությանը հեռացնելու հարցում համագործակցելու են բոլոր այն ուժերին, որոնց անկեղծության հարցում վստահ կլինեն։

Leave a comment