Քաղաքականություն
04.08.2026 | 13:27
Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը քննադատել է գործող իշխանությանը։ Նա անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններին, քաղաքական ձերբակալություններին և խորհրդարանում տիրող «բարեկրթության» մթնոլորտին։
Արձագանքելով ՔՊ-ականների մեղադրանքներին՝ Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ եթե Մարտի 1-ի գործով անմեղ ձերբակալվածներ եղել են, ապա գործող վարչապետն այդ շարքում չէ․ «Մի մարդ եթե հաստատ անմեղ չի ձերբակալվել… իմ խորին համոզմունքով, դա Նիկոլ Փաշինյանն էր»։
Պատգամավորը դահլիճում միացրել է Փաշինյանի ձայնագրությունը, որտեղ վերջինս կոչ էր անում ինքնապաշտպանության համար քարեր ու փայտեր վերցնել։ Քոչարյանը հիշեցրել է, որ այդ հայտարարությունների պահին դեռ զոհեր չկային, իսկ առաջին զոհը եղել է ոստիկան։
Նա քննադատել է իշխող ուժին՝ բարեկրթության մասին խոսելու, բայց սոցցանցերում լկտի պահվածք դրսևորելու համար։ Նա հիշեցրել է ԱԱԾ տեսախցիկների կողմից իր հորը՝ Ռոբերտ Քոչարյանին նկարելու և րոպեների ընթացքում իշխանական մամուլում հայտնվելու դեպքը. «Սա բարեկրթությունից բացարձակ հեռու է։ Եթե ուզում եք լինել բարեկիրթ… դա պետք է լինել և՛ Ֆեյսբուքում, և՛ այս դահլիճից դուրս»։
Քոչարյանի 10 տարին ընդդեմ Փաշինյանի ժամանակաշրջանի՝ Լևոն Քոչարյանն ընդգծել է, որ հպարտանում է իր հոր նախագահության տարիներով՝ մատնանշելով երկնիշ տնտեսական աճը և անվտանգությունը։
«Քոչարյանի 10 տարիներին խաղաղություն կար, Արցախ կար, Նիկոլ Փաշինյանի ժամանակ չկա»,- հայտարարել է պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան