300 հազար ադրբեջանցի չի կարող վերադառնալ, որովհետև այստեղից 300 հազար ադրբեջանցի չի գնացել. Ռուբինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հաճախ տարբեր քաղաքական ուժերի կողմից լսում եմ հետևյալ եզրույթի օգտագործումը՝ 300 հազար ադրբեջանցու վերադարձ, ընդ որում՝ մի մասն ասում է՝ վերադառալու են, մյուս մասն ասում է՝ չեն վերադառնալու: ՀՀ տարածքում երբևիցե չի ապրել 300 հազար ադրբեջանցի, հետևաբար, եթե նույնիսկ տրվենք «Ուժեղ Հայաստան»-ի խոսույթին, մեկ է 300 հազար ադրբեջանցի չի կարող վերադառնալ, որովհետև այստեղից 300 հազար ադրբեջանցի չի գնացել»,-ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը նաև հավելեց. «1979 թվականի մարդահամարով, եթե չեմ սխալվում նրանց թիվը եղել է դրա կեսը, հետևաբար հորդորում եմ այդ խոսույթը չօգտագործել: Այս թեման շատ մանիպուլյատիվ է և կեղծ»: