10 երեխա մահացել է ավտովթարներից քարսիթ չունենալու պատճառով. Անդրանիկ Քոչարյան


Վարչարարության խստացման եզրին ենք կանգնած: Անընդհատ խոսում ենք հեռախոսի օգտագործման պատճառով ուշադրությունը շեղելու պարագայում վթարների հավանականության մասին, այդ մասով ամբողջ աշխարհում շատ խիստ է, իսկ մենք շատ լիբերալ ենք: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետվարի 10-ի նիստին ասաց «Քաղաքացաիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:


Պատգամավորը կարևորեց նաև մինչև 10 տարեկան երեխաների՝ մեքենայի մեջ գտնվելիս նրանց մասով պահանջների պահպանման հարցը:


«Բյուջետային քննարկման ժամանակ պարզվեց՝ 10 երեխա մահացել է ավտովթարներից քարսիթ չունենալու պատճառով»,- ասաց նա:


Նշենք, որ խորհրդարանը քննարկում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը. այն նախատեսում է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը:

Leave a comment