Կալանավորվել է «Մուլտի տրանսպորտ» ընկերության իրական շահառու Հայկ Գալստյանը

https://arm.sputniknews.ru/20260804/kalanavvorvel-e-multi-transpvort-ynkerutjan-irakan-shaharu-hajk-galstjany-105400267.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1021/78/10217893_172:0:2903:2048_1920x0_80_0_0_125cce8b66cc057cde8bf06a70254a4d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կալանք, հհ քննչական կոմիտե

հայաստան, կալանք, հհ քննչական կոմիտե

Բաժանորդագրվել

ՔԿ ծառայողները հուլիսի 31-ին խուզարկություններ էին իրականացրել «Մուլտի տրանսպորտ» ընկերությունում, տնօրենը տնային կալանքում է։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ–ի իրական շահառու Հայկ Գալստյանը կալանավորվել է։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 1 միլիարդ 137 մլն 16 հազար 645 դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ընկերության տնօրեն Ա.Դ.-ի և 100 տոկոս մասնակից ու իրական շահառու Հ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, 15 մլն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը, իսկ Հ.Գ.-ն կալանավորվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Նշենք, որ Ա.Դ.-ն «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ–ի տնօրեն Արթուր Դալլաքյանն է։

Հուլիսի 31-ին հայտնել էինք, որ իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ, խուզարկություններ կատարել և ձերբակալել տնօրեն Արթուր Դալլաքյանին։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» և Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Ծառուկյանի գործարար ընկերը արբիտրաժ կդիմի ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ

Leave a comment