https://arm.sputniknews.ru/20260804/belarusem-sahmanin-aveli-qan-2300-bernatar-ev-mardatar-meqena-e-kangnats-105402698.html
Բելառուս–ԵՄ սահմանին ավելի քան 2300 բեռնատար և մարդատար մեքենա է կանգնած
Բելառուս–ԵՄ սահմանին ավելի քան 2300 բեռնատար և մարդատար մեքենա է կանգնած
Sputnik Արմենիա
Մարդատար մեքենաների և բեռնատարների ամենամեծ հերթերը գոյացել են Բելառուսի և Լեհաստանի սահմանին։ 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T11:27+0400
2026-08-04T11:27+0400
2026-08-04T11:27+0400
բելառուս
սահման
եվրամիություն
լատվիա
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105396305_0:160:3072:1888_1920x0_80_0_0_b83d39453ecf9264290a1c0f06c30983.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Բելառուսի և ԵՄ հարևան երկրների սահմանին ավելի քան 2300 մարդատար մեքենաներ, բեռնատարներ և ուղևորատար ավտոբուսներ են մնացել հերթի մեջ։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում անելով Բելառուսի սահմանային կոմիտեի տվյալներին։Մարդատար մեքենաները կուտակվել են երկու ուղղություններով՝ լեհական և լիտվական, սակայն ավելի մեծ թվով տրանսպորտային միջոցներեն այժմ կանգնած Բելառուս-Լեհաստան սահմանային անցակետերում։«Բրուզգի» անցակետում 310 թեթև մարդատար մեքենա է սպասում ձևակերպմանը, «Բերեստովիցա» սահմանային անցակետում` 110, «Բրեստ» անցակետում` 770։ Նույն անցակետում իրենց հերթին են սպասում 20 ուղևորատար ավտոբուսներ։Բելառուսի և Լիտվայի սահմանի 2 անցակետերում են հերթեր գոյացել. 70 մեքենա կանգնած է «Կամեննի Լոգ» անցակետում, իսկ «Բենյակոնիում» Լիտվա մուտք գործելու համար սպասում է 80 մեքենա։Լատվիայի սահմանին մարդատար մեքենաների հերթեր չկան։Ինչ վերաբերում է բեռնատարներին, հերթեր են գրանցվել բոլոր 3 ուղղություններով՝ լեհական, լիտվական և լատվիական։Ամենամեծ թվով բեռնատարները կուտակվել են Բելառուսի և Լեհաստանի սահմանին. «Կոզլովիչի» սահմանային անցակետում այժմ 480 բեռնատար է գտնվում, ևս 155-ը Լեհաստան մուտք գործելու համար սպասում են ձևակերպմանը «Բերեստովիցա» սահմանային անցակետում։Լիտվայի սահմանին հետևյալ իրավիճակն է` 160 բեռնատար հերթ է կանգնած «Կամեննի Լոգ» անցակետում, 150-ն էլ՝ «Բենյակոնի» անցակետում։Բելառուսի և Լատվիայի սահմանին գտնվող «Գրիգորովշչինա» անցակետում այժմ հերթի մեջ սպասում է 80 բեռնատար։Հուլիսի 31–ին Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան հայտարարեց, որ բելառուսալատվիական սահմանին նախկինում գործող միակ «Գրիգորովշչինա» անցակետը կփակվի տեխնիկական պատճառներով։Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը հայտարարել է, որ Լատվիայի կառավարությունն այսօր նախատեսում է քննարկել Բելառուսի հետ սահմանն ամբողջությամբ փակելու հարցը։
բելառուս
լատվիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105396305_171:0:2902:2048_1920x0_80_0_0_8f66588a90746f8b560cf13f50a4f259.jpg.webp
բելառուս, սահման, եվրամիություն, լատվիա, բեռնատար
բելառուս, սահման, եվրամիություն, լատվիա, բեռնատար
Մարդատար մեքենաների և բեռնատարների ամենամեծ հերթերը գոյացել են Բելառուսի և Լեհաստանի սահմանին։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Բելառուսի և ԵՄ հարևան երկրների սահմանին ավելի քան 2300 մարդատար մեքենաներ, բեռնատարներ և ուղևորատար ավտոբուսներ են մնացել հերթի մեջ։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում անելով Բելառուսի սահմանային կոմիտեի տվյալներին։
Մարդատար մեքենաները կուտակվել են երկու ուղղություններով՝ լեհական և լիտվական, սակայն ավելի մեծ թվով տրանսպորտային միջոցներեն այժմ կանգնած Բելառուս-Լեհաստան սահմանային անցակետերում։
«Բրուզգի» անցակետում 310 թեթև մարդատար մեքենա է սպասում ձևակերպմանը, «Բերեստովիցա» սահմանային անցակետում` 110, «Բրեստ» անցակետում` 770։ Նույն անցակետում իրենց հերթին են սպասում 20 ուղևորատար ավտոբուսներ։
Բելառուսի և Լիտվայի սահմանի 2 անցակետերում են հերթեր գոյացել. 70 մեքենա կանգնած է «Կամեննի Լոգ» անցակետում, իսկ «Բենյակոնիում» Լիտվա մուտք գործելու համար սպասում է 80 մեքենա։
Լատվիայի սահմանին մարդատար մեքենաների հերթեր չկան։
Ինչ վերաբերում է բեռնատարներին, հերթեր են գրանցվել բոլոր 3 ուղղություններով՝ լեհական, լիտվական և լատվիական։
Ամենամեծ թվով բեռնատարները կուտակվել են Բելառուսի և Լեհաստանի սահմանին. «Կոզլովիչի» սահմանային անցակետում այժմ 480 բեռնատար է գտնվում, ևս 155-ը Լեհաստան մուտք գործելու համար սպասում են ձևակերպմանը «Բերեստովիցա» սահմանային անցակետում։
Լիտվայի սահմանին հետևյալ իրավիճակն է` 160 բեռնատար հերթ է կանգնած «Կամեննի Լոգ» անցակետում, 150-ն էլ՝ «Բենյակոնի» անցակետում։
Բելառուսի և Լատվիայի սահմանին գտնվող «Գրիգորովշչինա» անցակետում այժմ հերթի մեջ սպասում է 80 բեռնատար։
Հուլիսի 31–ին Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան հայտարարեց, որ բելառուսալատվիական սահմանին նախկինում գործող միակ «Գրիգորովշչինա» անցակետը կփակվի տեխնիկական պատճառներով։
Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը հայտարարել է, որ Լատվիայի կառավարությունն այսօր նախատեսում է քննարկել Բելառուսի հետ սահմանն ամբողջությամբ փակելու հարցը։