Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների հոդվածը պետք է հանվի ՀՀ սահմանադրությունից․ Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ սահմանող հոդվածը պետք է հանվի Հայաստանի սահմանադրությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Երբ այդ տարածքային պահանջները հանվեն, Ադրբեջանը խնդիր չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ գոյություն ունի փաստացի խաղաղ իրավիճակ»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment