UFC-ի կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը հերքել է լուրերը, թե հաջորդ մենամարտը կարող է վերջինը լինել իր կարիերայում:
«Դա ճիշտ չէ: Ես ցանկանում եմ շարունակել ելույթներս: Զգացողությունը, երբ դու պահպանում ես մարզավիճակը և դառնում լավագույն մարդիկը, հիանալի է: Սպորտից դուրս դու նման բան չես կարող գտնել: Ցանկանում եմ շարունակել մենամարտել»,- 34-ամյա մարտիկի խոսքը մեջբերում է Championat.com-ը:
Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևը հաջորդ մենամարտն անցկացնելու է իռլանդացի Իան Հարիի հետ: Մարտիկները կհանդիպեն օգոստոսի 16-ին Ֆիլադելֆիայում կայանալիք UFC 330 մրցաշարում։
Մախաչևը խառը մենամարտերում ունի 28 հաղթանակ ու 1 պարտություն։ 28-ամյա Հարին կիսամիջին քաշային կարգի դասակարգման առաջատարն է, նա տարել է 21 հաղթանակ ու կրել 1 պարտություն։