Ամեն ինչ կանեն` միայն թե բավարարեն Բաքվի և Անկարայի ախորժակը․ Աբրահամյան
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի, համոզված է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մի օր հայկական ինքնությունը կուրանան, մի օր Հայ Առաքելական Եկեղեցուն կդավաճանեն, մի օր երկրի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ կդնեն, իսկ մի օր էլ սեփական քաղաքացիների անվտանգությունը կզոհաբերեն։
Ամեն ինչ կանեն` միայն թե բավարարեն Բաքվի և Անկարայի ծավալապաշտական ու այդպես էլ չզսպվող քաղաքական ախորժակը», – գրել է նա։