Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ

Հասարակություն

04.08.2026 | 10:31

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

Ըստ ՔԿ-ի՝ Վ.Հ.-ն մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու, իսկ Ա.Հ.-ն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեջ։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ գործը վերաբերում է պարտքի շուրջ առաջացած վեճին, որի ընթացքում Ս.Պ.-ի նկատմամբ իրականացվել են բռնի գործողություններ, այդ թվում՝ կտրել են նրա մազերը։

ՔԿ-ի տեղեկացմամբ՝ Վ.Հ.-ի և Ա.Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։

 

Leave a comment