– Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտնել է Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովը։
«Այսօր առավոտյան հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի վրա… Նովոսյոլոկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով մի քանի բռնկում է տեղի ունեցել։ Ամենախոշորը պահեստում է, որտեղ բաց հրդեհն արդեն մարվել է… Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է 5 մարդ, ևս 6–ը ստացել են վնասվածքներ», – գրել է մարզպետն իր տելեգրամյան ալիքում։ Վնասվել են նաև էլեկտրատրանսֆորմատորային ենթակայան և վարչական շենք, տեղում շարունակում են աշխատել հրշեջներն ու բոլոր օպերատիվ ծառայությունները։
Չեխով քաղաքի արդյունաբերական գոտում դրոնային հարձակման հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ վեց մարդ։ Վնասվել են նաև էլեկտրական ենթակայանն ու վարչական շենքը։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը հարվածել են Ռուսաստանի մի շարք շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի մերձակայքին։ Թիրախում կրկին Wildberries ընկերության պահեստներն են եղել։ Չեխովում Wildberries-ի պահեստներն են թիրախավորվել։
– Ռուսաստանի զինված ուժերը նոր հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈւ–ի շահերը սպասարկող նավահանգիստներին և նավերին
Չեռնոմորսկի նավահանգստում հարձակման են ենթարկվել ավտոմոբիլային ագրեգատների գործարանը և ռազմական տեխնիկայի վերանորոգման տերմինալը։ Օդեսայից դեպի հարավ ծովային անցման ժամանակ, ինչպես նաև Նիկոլաևի և Յուժնիի նավահանգիստներում, խոցվել է 4 նավ։ Գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը ՌԴ շրջանների վրա խոցել են ուկրաինական 320 անօդաչու թռչող սարք։
Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միրոշնիկը հայտնել է, որ 49 ռուսաստանցի, այդ թվում՝ 4 երեխա, շաբաթվա ընթացքում զոհվել են Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածներից։ Նա նշել է, որ ուկրաինական ԱԹՍ-ների օպերատորները նպատակաուղղված կերպով թիրախավորում են ավտոբուսները. ամռան սկզբից ի վեր ՌԴ-ում հարձակման է ենթարկվել ավելի քան 30 մեքենա։