Ուկրաինան Լենինգրադի մարզում ԱԹՍ–ներով հարձակվել է Wildberries–ի և Russ–ի պահեստների վրա

Բաժանորդագրվել

Ստեղծվել է օպերատիվ շտաբ, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են անհրաժեշտ ուժեր և միջոցներ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարձակվել են Լենինգրադի մարզում գտնվողWildberries–ի և Russ–ի պահեստների վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

«Տոսնենսկի շրջանի Կրասնի Բորում գտնվող պահեստային տարածքի վրա ԱԹՍ–ի հարվածից հետո հրդեհ է բռնկվել։ Հակառակորդը հարձակվել է քաղաքացիական օբյեկտի՝ Wildberries և Russ ընկերությունների համատեղ պահեստների վրա», – գրել է Դրոզդենկոն Max-ում։

Նա հավելել է, որ օպերատիվ շտաբ է ստեղծվել, հրդեհը մարելու համար անհրաժեշտ ուժեր և միջոցներ են ներգրավվել։

Leave a comment