Ռուսաստանը դեռևս Արևմուտքից Ուկրաինայի հարցով կառուցողական առաջարկներ չի լսել. Միխայիլ Գալուզին

Ռուսաստանը դեռևս չի լսել Ուկրաինայի հարցով Արևմուտքի կառուցողական առաջարկները։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ արևմտյան երկրների ղեկավար շրջանակները «երբեմն անցնում են բացարձակապես անընդունելի երկխոսության՝ վերջնագրային, խրատական և կոշտ հռետորաբանության», ակնկալելով, որ ճնշման քաղաքականության միջոցով կկարողանան ազդել Ռուսաստանի վրա։

Գալուզինը հավելել է, որ, Մոսկվայի գնահատմամբ, նման մոտեցումը չի նպաստում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment