https://arm.sputniknews.ru/20260804/hajastanum-sksel-e-zarganal-meghrajin-biznesy-inch-khndirner-der-petq-e-lutsven-105353854.html
Հայաստանում սկսել է զարգանալ «մեղրային» բիզնեսը. ի՞նչ խնդիրներ դեռ պետք է լուծվեն
Հայաստանում սկսել է զարգանալ «մեղրային» բիզնեսը. ի՞նչ խնդիրներ դեռ պետք է լուծվեն
Sputnik Արմենիա
Հայ մեղվաբույծներն անցնում են ժամանակակից չափանիշների, յուրացնում բրենդավորումը և մեղրը ներկայացնում առևտրային ցանցերում։ Sputnik Արմենիան անդրադարձել է ոլորտի… 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T08:56+0400
2026-08-04T08:56+0400
2026-08-04T08:56+0400
հայաստան
մեղր
մեղվաբույծ
փառատոն
ապրանքանիշ
վարակ
հիվանդություն
տիգրան սեդրակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0d/24099632_0:83:1601:983_1920x0_80_0_0_69179f235631b1249d9164a200868feb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Վերջին մի քանի տարվա ընթացքում հայկական ավելի քան 10 տնտեսություններ սկսել են մեղր արտադրել սեփական ապրանքանիշով։ Ավելին` նրանցից մի քանիսը սկսել են զարգացնել «մեղրային զբոսաշրջությունը»։ Գառնիում, Վայոց Ձորում և Գյումրիում արդեն գործում են համտեսի սրահներ ունեցող տնտեսություններ, որոնք ընդունում են զբոսաշրջային խմբերի։ «Մեղվաբուծության ակադեմիա» ՀԿ-ի համահիմնադիր Տիգրան Սեդրակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջային օպերատորները սկսել են նման վայրերը ներառել իրենց երթուղիներում։Սկսել են գրեթե զրոյիցՀայաստանում մեղվաբույծները քիչ չեն, բայց նրանցից շատերը տարիներ շարունակ աշխատել են «հին ձևով» և ոչ միշտ են հետևել ժամանակակից պահանջներին, այդ թվում՝ սանիտարական նորմերին։ Դրա հետևանքով մեղվանոցներում հիվանդություններն ավելի հաճախ են տարածվել, իսկ արտադրողականությունը նվազել է։ Բացի այդ, գրեթե ոչ ոք չի վարել գրանցամատյաններ, որոնցում պետք է արձանագրվեն մեղվանոցում իրականացվող բոլոր աշխատանքների, այդ թվում՝ անասնաբուժական միջոցառումների վերաբերյալ տվյալները։ Հենց այդ պատճառով ՀԿ-ին կից ստեղծվել է առևտրային կազմակերպություն՝ «Մեղվաբուծության դարբնոց» ՓԲԸ-ն, որը սկսել է մեղվաբույծների համար երեքից վեց ամիս տևողությամբ վճարովի դասընթացներ անցկացնել։ Դասավանդելու համար ներգրավվել են ոչ միայն անասնաբուժության և արտադրական տեխնոլոգիաների, այլև մարկետինգի ու վաճառքի մասնագետներ։ Ուսուցումն անվճար է 16–18 տարեկան դեռահասների, Արցախից բռնի տեղահանված անձանց, վիրավոր զինծառայողների և զոհվածների ընտանիքների անդամների համար։Մեղվաբույծը մեղվաբույծի բարեկամն էԱյսօր գրանցամատյաններ են վարում արդեն շուրջ 600 մեղվաբույծներ ամբողջ Հայաստանում։ Սակայն դա ուսուցման միակ արդյունքը չէ։ Սեդրակյանի խոսքով՝ գլխավոր ձեռքբերումն այն է, որ ձևավորվել է մասնագիտական համայնք, որի անդամները սկսել են միմյանց վերաբերվել ոչ թե որպես մրցակիցների, այլ որպես գործընկերների։ Եթե որևէ գյուղում օրինակելի տնտեսություն է ստեղծվում, մյուսները փորձում են ընդօրինակել փորձը։Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ մեղվաբույծները սկսել են համակարգված ձևով իրականացնել մեղուների բուժումը։ Նախկինում շատերը դա անում էին տարբեր ժամանակահատվածներում՝ մի քանի օրվա կամ նույնիսկ շաբաթների տարբերությամբ։ Արդյունքում հիվանդ մեղուները, թռչելով դաշտեր, վարակում էին առողջներին, և բուժման արդյունավետությունը գրեթե զրոյի էր հավասարվում։ Հիմա, եթե որևէ տարածաշրջանում գյուղատնտեսական հողատարածքների քիմիական մշակում է նախատեսվում, համայնքի անդամները նախապես զգուշացնում են միմյանց, որպեսզի մեղվանոցների տերերը հասցնեն տեղափոխել փեթակները։Համայնքում նաև արագ տեղեկություններ են փոխանակում կասկածելի հիվանդությունների վերաբերյալ։ Դա հիմա իսկապես շատ կարևոր է, քանի որ տարածաշրջանում տարածվում է տրոպիլելապս տիզը, որը մեղուների զանգվածային ոչնչացման է հանգեցնում։ Հարևան Վրաստանի Սամցխե-Ջավախքում վարակման դեպքեր արդեն գրանցվել են, բայց Հայաստանում` դեռ ոչ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ուշադիր հետևում է իրավիճակին, սակայն ոչ պակաս կարևոր դեր ունի նաև հենց մեղվաբույծների փոխադարձ վերահսկողությունը։Ուսուցում անցած դեռահասներին նա ներգրավում է ինչպես կամավորական, այնպես էլ վճարովի աշխատանքներում, այդ թվում՝ մասնավոր տնտեսություններում, որտեղ նրանք գործնական փորձ են ձեռք բերում։Ի՞նչ կարող է անել համակարգըՈւզբեկստանը սկսել է նմանատիպ ճանապարհ անցնել մոտ տասը տարի առաջ։ Արդեն 2021 թվականին երկիրը ԵԱՏՄ պետություններ է արտահանել 310 հազար մեղվաընտանիք՝ մեղվափաթեթներ։ Նույնիսկ հիվանդությունների բռնկումներից հետո ուզբեկական տնտեսությունները արագ վերականգնում են մեղուների քանակը։ Սեդրակյանի խոսքով՝ դա հնարավոր է դարձել կրթական ծրագրերի և պետական հետևողական քաղաքականության համադրման շնորհիվ։Հայկական մեղրի արտահանումն առայժմ փոքր ծավալներ ունի։ 2025 թվականին կազմել է շուրջ 340 հազար դոլար, ընդ որում՝ իրացման հիմնական շուկան եղել է ԱՄՆ-ն։ Ռուսաստանի և տարածաշրջանի մյուս երկրների շուկաներում մրցակցելը դժվար է, քանի որ այնտեղ արտադրության ինքնարժեքն ավելի ցածր է։«Մեր մեղվաբույծների համար հիմնական ուղղություններից մեկը ոչ միայն արտադրության ծավալների ավելացումն է, այլև եկամտի լրացուցիչ աղբյուրների զարգացումը, որոնք թույլ կտան նվազեցնել մեղրի ինքնարժեքը։ Դրանք են ագրոզբոսաշրջությունը, մոմի, մեղվակաթի և մեղվաբուծական այլ արտադրանքի արտադրությունը»,- ասում է Սեդրակյանը։Վերջում՝ «մեղրային» փառատոնի մասինԱրդեն մի քանի տարի է` «Մեղվաբուծության ակադեմիան» և «Մեղվաբուծության դարբնոցը» Երևանում «Մեղրատոն» անվանումով փառատոն են անցկացնում։ Այս տարի միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 19-20-ը «Երազ պարկում»։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են․ Սեդրակյանի թիմն օգնում է արտադրողներին ձևավորել տաղավարները, մշակել ապրանքանիշներն ու պիտակների դիզայնը։Տիգրան Սեդրակյանի հետ զրուցել ենք Սևանա լճի ափին անցկացված «Seaside Startup Summit 2026» ամենամյա համաժողովի` ագրոտեխնոլոգիաներին նվիրված քննարկման շրջանակում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0d/24099632_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e5dd35384869b03bb5b6e6823e6d663d.jpg.webp
հայաստան, մեղր, մեղվաբույծ, փառատոն, ապրանքանիշ, վարակ, հիվանդություն, տիգրան սեդրակյան
հայաստան, մեղր, մեղվաբույծ, փառատոն, ապրանքանիշ, վարակ, հիվանդություն, տիգրան սեդրակյան
Հայ մեղվաբույծներն անցնում են ժամանակակից չափանիշների, յուրացնում բրենդավորումը և մեղրը ներկայացնում առևտրային ցանցերում։ Sputnik Արմենիան անդրադարձել է ոլորտի փոփոխություններին։
Սկսել են գրեթե զրոյից
«Առանց արտադրության որակի և ծավալների նման հետևողականության ոչ մի լուրջ գնորդ, առավել ևս՝ արտասահմանյան, չի ցանկանա աշխատել արտադրողի հետ»,– ասում է Սեդրակյանը։
Հենց այդ պատճառով ՀԿ-ին կից ստեղծվել է առևտրային կազմակերպություն՝ «Մեղվաբուծության դարբնոց» ՓԲԸ-ն, որը սկսել է մեղվաբույծների համար երեքից վեց ամիս տևողությամբ վճարովի դասընթացներ անցկացնել։ Դասավանդելու համար ներգրավվել են ոչ միայն անասնաբուժության և արտադրական տեխնոլոգիաների, այլև մարկետինգի ու վաճառքի մասնագետներ։ Ուսուցումն անվճար է 16–18 տարեկան դեռահասների, Արցախից բռնի տեղահանված անձանց, վիրավոր զինծառայողների և զոհվածների ընտանիքների անդամների համար։
Մեղվաբույծը մեղվաբույծի բարեկամն է
Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ մեղվաբույծները սկսել են համակարգված ձևով իրականացնել մեղուների բուժումը։ Նախկինում շատերը դա անում էին տարբեր ժամանակահատվածներում՝ մի քանի օրվա կամ նույնիսկ շաբաթների տարբերությամբ։ Արդյունքում հիվանդ մեղուները, թռչելով դաշտեր, վարակում էին առողջներին, և բուժման արդյունավետությունը գրեթե զրոյի էր հավասարվում։ Հիմա, եթե որևէ տարածաշրջանում գյուղատնտեսական հողատարածքների քիմիական մշակում է նախատեսվում, համայնքի անդամները նախապես զգուշացնում են միմյանց, որպեսզի մեղվանոցների տերերը հասցնեն տեղափոխել փեթակները։
Համայնքում նաև արագ տեղեկություններ են փոխանակում կասկածելի հիվանդությունների վերաբերյալ։ Դա հիմա իսկապես շատ կարևոր է, քանի որ տարածաշրջանում տարածվում է տրոպիլելապս տիզը, որը մեղուների զանգվածային ոչնչացման է հանգեցնում։ Հարևան Վրաստանի Սամցխե-Ջավախքում վարակման դեպքեր արդեն գրանցվել են, բայց Հայաստանում` դեռ ոչ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ուշադիր հետևում է իրավիճակին, սակայն ոչ պակաս կարևոր դեր ունի նաև հենց մեղվաբույծների փոխադարձ վերահսկողությունը։
«Մի քանի օր առաջ մեր գործընկերներից մեկը փեթակների մոտ կասկածելի տիզեր էր նկատել և լուսանկարներն ուղարկել ընդհանուր չատ։ Մենք խորհրդակցեցինք մասնագետների հետ, և պարզվեց, որ դա տզի այլ տեսակ է։ Բայց մասնագիտական միջավայրը հենց այդպես էլ պետք է աշխատի, երբ մարդիկ օգնում են միմյանց»,- ասում է Տիգրանը։
Ուսուցում անցած դեռահասներին նա ներգրավում է ինչպես կամավորական, այնպես էլ վճարովի աշխատանքներում, այդ թվում՝ մասնավոր տնտեսություններում, որտեղ նրանք գործնական փորձ են ձեռք բերում։
Ի՞նչ կարող է անել համակարգը
Ուզբեկստանը սկսել է նմանատիպ ճանապարհ անցնել մոտ տասը տարի առաջ։ Արդեն 2021 թվականին երկիրը ԵԱՏՄ պետություններ է արտահանել 310 հազար մեղվաընտանիք՝ մեղվափաթեթներ։ Նույնիսկ հիվանդությունների բռնկումներից հետո ուզբեկական տնտեսությունները արագ վերականգնում են մեղուների քանակը։ Սեդրակյանի խոսքով՝ դա հնարավոր է դարձել կրթական ծրագրերի և պետական հետևողական քաղաքականության համադրման շնորհիվ։
«Մենք նույնպես սկսել ենք մեղվափաթեթներ արտադրել։ Հինգ տարի առաջ ամբողջ երկրում արտադրվում էր մոտ 100 հատ, իսկ այս տարվա սկզբից՝ արդեն հազար։ Ավելի քան 300-ը բուծել է անմիջապես մեր կազմակերպությունը, ևս շուրջ 600-ը գնել ենք մեր մեղվաբույծներից։ Մենք իրականացնում ենք սանիտարական ստուգում, տեղադրում ենք փեթակները, տրամադրում երաշխիք և միաժամանակ առաջարկում ներմուծողների գներին համարժեք գին»,- ասում է Սեդրակյանը։
Հայկական մեղրի արտահանումն առայժմ փոքր ծավալներ ունի։ 2025 թվականին կազմել է շուրջ 340 հազար դոլար, ընդ որում՝ իրացման հիմնական շուկան եղել է ԱՄՆ-ն։ Ռուսաստանի և տարածաշրջանի մյուս երկրների շուկաներում մրցակցելը դժվար է, քանի որ այնտեղ արտադրության ինքնարժեքն ավելի ցածր է։
«Մեր մեղվաբույծների համար հիմնական ուղղություններից մեկը ոչ միայն արտադրության ծավալների ավելացումն է, այլև եկամտի լրացուցիչ աղբյուրների զարգացումը, որոնք թույլ կտան նվազեցնել մեղրի ինքնարժեքը։ Դրանք են ագրոզբոսաշրջությունը, մոմի, մեղվակաթի և մեղվաբուծական այլ արտադրանքի արտադրությունը»,- ասում է Սեդրակյանը։
Վերջում՝ «մեղրային» փառատոնի մասին
Արդեն մի քանի տարի է` «Մեղվաբուծության ակադեմիան» և «Մեղվաբուծության դարբնոցը» Երևանում «Մեղրատոն» անվանումով փառատոն են անցկացնում։ Այս տարի միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 19-20-ը «Երազ պարկում»։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են․ Սեդրակյանի թիմն օգնում է արտադրողներին ձևավորել տաղավարները, մշակել ապրանքանիշներն ու պիտակների դիզայնը։
«Նախորդ «Մեղրատոնի» ժամանակ ինձ համար ամենահաճելին այն էր, որ մեղվաբույծները ոչ միայն խեթ չէին նայում միմյանց, այլև այցելուներին խորհուրդ էին տալիս իրենց «մրցակիցների» արտադրանքը»,- խոստովանում է նա։
Տիգրան Սեդրակյանի հետ զրուցել ենք Սևանա լճի ափին անցկացված «Seaside Startup Summit 2026» ամենամյա համաժողովի` ագրոտեխնոլոգիաներին նվիրված քննարկման շրջանակում։