Ովքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը


Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ խմբակցության ղեկավար է ընտրվել Շավարշ Արամյանը, իսկ քարտուղար՝ Էդգար Բաղդասարյանը։


 


Այս մասին հայտնել է խմբակցությունը՝ սոցցանցի իր էջում։


 


«Խմբակցությունը շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր քաղաքական օրակարգը՝ առաջնորդվելով օրինականության, թափանցիկության, պատասխանատվության և համայնքի զարգացման սկզբունքներով»,- ասվում է գրառման մեջ։


 


Հիշեցնենք, որ խմբակցության նախին ղեկավար Սարիկ Մինասյանն ու նախկին քարտուղար Քնարիկ Հարությունյանն ԱԺ-ում են, նրանք վերցրել են պատգամավորական մանդատները։

Դիտումների քանակ1

Leave a comment